«Այս ի՞նչ սիրահարվածություն եք ցուցաբերում Ալիևի նկատմամբ». Արծվիկ Մինասյան
![]() «Դաշնակցությունը իր ողջ պատմությամբ, նահատակներով պայքարել է Հայոց պետականության համար և այսօր էլ է այդ պայքարը շարունակում: Դուք արհեստականորեն փորձում եք հակադրել այդ պայքարը կեղծ խաղաղասիրության թեզերի հետ: Դուք քողարկում եք ձեր կեղծ խաղաղասիրությունը այսպես կոչված ցորենի ներմուծման իբր ճանապարհի բացման հետ»,- ԱԺ նիստում, դիմելով իշխանության ներկայացուցիչներին, ասել է «Հայասան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա անդրադարձել է նաև իշխանության «ալիևասիրությանը». «Ալիևասիրության էդ ձեր ձգտումը, մի երկրի ղեկավարի, որը էթնիկ զտման թիվ մեկ պատասխանատուն է Արցախում, որը Արցախում հակադրված միջազգային կանոններով հակադրվող զենքի գործադրման պատասխանատուն է, որը բռնազավթել է հայկական հողերը, հայկական տարրն է վերացնում այնտեղից: Դուք այս ի՞նչ սիրահարվածություն եք ցուցաբերում այդ երկրի ղեկավարի հանդեպ, և մեկ նպատակով, որ պահպանեք ձեր իշխանությունը»: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
