«Նիկոլ Փաշինյանը մեսիջ է տալիս «Մեր ձևով» շարժմանը»․ Նաիրի Հոխիկյան
![]() Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Փաստաբան Ռուբեն Մխիթարյանին ապօրինի կալանավորելով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պատժում է ընդդիմադիր գործչին, այլ մեսիջ է տալիս «Մեր ձևով» ժողովրդական շարժմանը։ Փաստ է, որ Հայաստանի կիսաթուրքական կառավարությունը լուրջ վախեր ունի ազգային հայ բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնած քաղաքական շարժումից, և տարբեր միջոցներով փորձում են խանգարել դրա հետագա զարգացմանը։ «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում փորձում էր թույլ չտալ ոստիկանության ու քաղաքացիների բախում, բայց այդ դրվագը իշխանությունը օգտագործեց հետապնդում կազմակերպելու համար։ Ու փաստ է նաև, որ իշխանության համար այլևս կարևոր չէ օրենքի գերակայություն կամ արդարադատություն։ Պատահական չէ, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ասում էր' ո՞ր դատավորը կհամարձակվի իր ասածը չանել։ Նիկոլը բռնապետության փոքրիկ մոդել է, բայց պատմության մեջ եղել են ավելի մեծ և լուրջ բռնապետական համակարգեր և ոստիկանապետություններ, որոնք հաղթահարվել են ազգային ու սկզբունքային ուժերի կողմից։ Ռուբենը բանտից դուրս կգա ու կմնա ազգային գործիչ, երկիրն էլ կազատագրենք, բայց մարդիկ, որոնք հիմա գործիք են դառնում փոքրիկ խմբակի ձեռքին, միշտ են մնալու թուրքի գործիք»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
