«Մի՛ մնացեք որոշակի կենտրոններից թելադրված նարատիվների տակ»․ Ռուբեն Ռուբինյան
![]() «Դուք չեք կարող վիճել ինձ հետ, որովհետև դուք միշտ դեմ եք եղել ՀՀ անկախությանը, հիմա էլ եք դեմ: Բայց ես երբ որ մեղադրում եմ դաշնակցականներին, չեմ մեղադրում Առաջին Հանրապետության դաշնակցականներին, մեղադրում եմ ձեզ, որովհետև կարծում եմ՝ դուք ստոկհոլմյան սինդրոմի զոհ եք»,- ԱԺ նիստում, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին և դիմելով նրան, ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Շարունակելով ելույթը՝ Ռուբինյանն ընդգծեց. «Ձեզ մի անգամ բախտ է վիճակվել ղեկավարել Հայաստանը, բայց չեք կարողացել պահել անկախությունը: Ենթադրում եմ, որ դա ձեր վրա անդրադարձել է հետևյալ կերպ. դուք մեղավոր եք ձեզ զգացել և ստոկհոլմյան սինդրոմի մեջ եք ընկել, որ ասել եք՝ կարող ա՞ մենք սխալ ենք արել, որ անկախության համար ենք պայքարել, կարող ա՞ պետք էր հանձնվել: Դրա համար 50-60-ական թվականներից դաշնակցության մեջ մտածողություն է փոխվել, որ պետք է փորձեք ոչ թե պետական երազանքների հետևից գանաք, այլ ազգային: Մի մնացեք 1960-70-ականների որոշակի կենտրոններից թելադրված նարատիվների տակ»: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
