«ՀՀ-ում կրկնվում է մոլդովական սցենարը»․ Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Վտանգավոր նախադեպ. Հայաստանում կրկնվում է մոլդովական սցենարը։ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ընդդիմության ամենաակտիվ հատվածի խոսույթներն ու քաղաքական ուղղությունները ձևավորվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Առերևույթ սա կարող է ընկալվել որպես քաղաքական գնահատական, բայց իրականում այն քարոզչական հիմք է՝ ընդդիմադիր ուժերի նկատմամբ ապագա սահմանափակումներ արդարացնելու համար։ Փաշինյանը քայլ առ քայլ ձևավորում է այն հանրային մթնոլորտը, որտեղ ընդդիմադիր գործունեությունը կարող է ներկայացվել որպես «օտար շահերի սպասարկում»՝ դրանով նախապատրաստելով հող քաղաքական ֆիլտրերի համար։ Այս մեխանիզմը նոր չէ․ վերջին ամիսներին այն կիրառվել է Մոլդովայում՝ Արևմուտքի աջակցությամբ։ Այդ երկրում Սահմանադրական դատարանը արգելեց ընդդիմադիր կուսակցության գործունեությունը՝ «Ռուսաստանի ազդեցության գործակալ լինելու» մեղադրանքով։ Նույն գաղափարական շղթան այսօր նկատելի է նաև Հայաստանում՝ «ժողովրդավարության պաշտպանության» լոզունգի տակ տեղի է ունենում քաղաքական դաշտի մաքրազերծում։ Փաստացի, իշխանությունն ստեղծում է նոր մոդել, որտեղ ընդդիմությունն այլևս ոչ թե քաղաքական հակակշիռ է, այլ՝ վտանգ, որը պետք է «զսպել»։ Սա ոչ թե ինքնիշխանության ամրապնդում է, ինչպես փորձում են ներկայացնել, այլ՝ ժողովրդավարության ինստիտուցիոնալ քայքայում։ Հայաստանը կանգնած է վտանգավոր սահմանագծի առաջ․ եթե այս խոսույթը վերածվի քաղաքական պրակտիկայի, մեր երկիրը կմտնի վերահսկվող «ընտրական ավտորիտարիզմի» փուլ»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
