Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Սինխրոն ընթանում է հայկական պետության քանդիչ աշխատանքը». Տաթևիկ Հայրապետյան

218
Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ., 11:24
«Սինխրոն ընթանում է հայկական պետության քանդիչ աշխատանքը». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Քանդենք պետությունը» ուժը մի քանի ճակատով փաստացի պատերազմ է հայտարարել հայկական պետությանը՝ բանակ, եկեղեցի, մշակույթ: Սրանք են գլխավոր թիրախները այս պահին, բոլորը կապ ունեն գաղափարի, անվտանգության և ինքնության հետ: Ալիևը 2 կորեկ էլ կթողի անցնի իր տարածքով, ևս 3 հայատյաց «ակտիվիստ» կուղարկի, ձեռքի հետ կասի «խաղաղություն» բառը (չմոռանալով «Զանգեզուրի միջանցքը»), քանի որ կենսական է Ալիևի համար հայկական պետության գաղափարական ոչնչացումը, իսկ դա մենակ «Քանդենք պետությունը» ուժի միջոցով կարող է անի: Այնքան սինխրոն է ընթանում այս քանդիչ աշխատանքը, որ Շերլոկ Հոլմս լինելու կարիք էլ չկա տեսնելու համար…հազար ափսոս, որ 2018-ին ժողովրդի սերը վայելողը դարձավ Ալիևի քաղաքական ծրագրերի կատարողը…
Բայց ես էլի մնում եմ իմ համոզման՝ իրենք թերագնահատել են հայ ժողովրդին»: