«Մտահոգություն ենք հատնում պետության և Եկեղեցու միջև սրվող իրավիճակի առնչությամբ, զսպվածության և միասնության կոչ ենք անում»․ ՀԲԸՄ
![]() Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտարարություն, որում նշված է․ «Մենք՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը, լուրջ մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես երկու հիմնարար հաստատությունների՝ պետության և Եկեղեցու միջև սրվող իրավիճակին, որոնք, հայկական սփյուռքի հետ միասին, առանցքային դեր ունեն մեր ազգային գոյատևման գործում։ ՀԲԸՄ-ն կրկին զսպվածության և ազգային միասնության կոչ է անում: Ինչպես բազմիցս նշել ենք, պետք է հարգել ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և ժողովրդավարական գործընթացը, այնպես էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, քաղաքականություններն ու կանոնադրությունը՝ հաշվի առնելով, որ վերջինս ավելի քան 1700 տարի եղել է հայկական ինքնության անսասան հենասյունը: Հիմնադրումից ի վեր ՀԲԸՄ-ն մեր ազգի պատմության վճռորոշ պահերին բարձրաձայնել է բարոյական հարցեր՝ անկախ նրանից՝ Հայաստանը եղել է անկախ պետություն, թե միջազգային սահմաններ չունեցող երկիր՝ գտնվելով Օսմանյան տիրապետության կամ խորհրդային կարգերի ներքո։ Այս վճռորոշ պահին՝ աշխարհաքաղաքական անորոշությունների պայմաններում, անհրաժեշտ է, որ մեր ազգային բոլոր հաստատությունները մնան ամուր և կարողանան իրենց դերը պատշաճ կատարել։ Մինչ մեր կառավարությունը փորձում է առաջնորդել մեր երիտասարդ ժողովրդավարությունը՝ հավասարակշռելով անվտանգության, բարեփոխումների և հասարակական ներդաշնակություն ապահովելու հետ առնչվող խնդիրները, մեր Եկեղեցին շարունակում է իր կենսական և պատմական առաքելությունը՝ պահպանելով մեր ինքնությունը, ժառանգությունն ու հավատքը։ Ցանկացած գործողություն, որը թուլացնում է Պետության կամ Եկեղեցու առաքելությունն իրականացնելու կարողությունը, այդ թվում՝ եպիսկոպոսների և քահանաների ձերբակալություններն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցված սպառնալիքները, վտանգում է նաև մեր ազգի ամրությունը թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում։ Մեր ազգի և ժողովրդի համար հնարավորություններով ու ռիսկերով բնութագրվող այս օրհասական պահին, առավել քան երբևէ, կարևոր է, որ մեր ազգային կարևորագույն հաստատությունները հզորացվեն, այլ ոչ թե քանդվեն, որպեսզի դրանցից յուրաքանչյուրը կարողանա իր դերը կատարել մեր ազգի առաջընթացի գործում։ ՀԲԸՄ-ն մշտապես ոգեշնչվում է իր հիմնադիրների կարգախոսով՝ «Միությունը զորություն է»»։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
