«Դատական համակարգի խնդիրները խորն են․ ֆինանսավորումը շատ հարցեր է լուծում»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Դատական համակարգի խնդիրներն իրականում շատ ավելի խորն են, քան մենք պատկերացնում ենք»,- այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների մեղադրանքներին՝ դատական իշխանության վրա ունեցած ազդեցության, դատարանները «գրպանում պահելու» վերաբերյալ։ «ՀՀ-ում բոլոր իշխանությունների համար մի աղբյուր կա, այն է՝ ժողովուրդը: Ես այսօր տեսնում եմ համակարգային պրոբլեմ, որ դատական իշխանությունն օրգանական կապ չունի ժողովրդի հետ, այսինքն՝ կղզիացած վիճակ է, և այդ օրգանական կապի բացակայությունը լրջագույն պրոբլեմներ է ստեղծում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ նոր Սահմանադրության համատեքստում պետք է լուծումներ գտնել։ «Չի կարող լինել մեր հանրային ընկալումներին համապատասխան դատական համակարգ, եթե դատական համակարգը համապատասխան չափով չի ֆինանսավորվում: Այդ ֆինանսավորումը շատ հարցեր է լուծում»,- ընդգծեց վարչապետը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
