Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Կարող է վարկած առաջանա, որ ես այս ամբիոնից հոգեխանգարում եմ, որ մարդիկ գնան կաշառք վերցնե՞ն»․ Նիկոլ Փաշինյան

168
Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ., 18:18
«Կարող է վարկած առաջանա, որ ես այս ամբիոնից հոգեխանգարում եմ, որ մարդիկ գնան կաշառք վերցնե՞ն»․ Նիկոլ Փաշինյան

«Ափսոս՝ ֆորմատով նախատեսված չէ, որ վարչապետը կամ կառավարության ներկայացուցիչը կարողանա պատգամավորի հարցին պատասխանել, օրինակ, յութուբի լինկով»,- այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ հարցին՝ նրա մասնակցությամբ ձայնագրությանը։

«Ասում են՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով։ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի և գործողությունների պատճառով։ Իմ միտքն ի՞նչ կապ ունի այդտեղ։ Իմ միտքը կարա օգտագործվի իմ դեմ, իմ միտքը ո՞նց կարա օգտագործվի ինչ-որ մեկի դեմ։

Մի ժամանակ ինձ պաշտոնապես մեղադրում էին հոգեխանգարմունք առաջացնելու մեջ, հիմա էլ կարող է վարկած առաջանա, որ ես այս ամբիոնից հոգեխանգարում եմ, որ մարդիկ գնան կաշառք վերցնե՞ն։ Ի՞նչ մեկնաբանեմ։ Յութուբի լինկ կարամ տամ, ուրիշ բան չեմ կարող անել»,- նշեց Փաշինյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով՝ յութուբի լինկ․ բոլոր հարցերի պատասխանը։

«Կարող է վարկած առաջանա, որ ես այս ամբիոնից հոգեխանգարում եմ, որ մարդիկ գնան կաշառք վերցնե՞ն»․ Նիկոլ Փաշինյան