Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«ՔՊ-ի քարոզարշավը սկսվեց օրենքի խախտմամբ»․ Լիա Սարգսյան

183
Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ., 15:42
«ՔՊ-ի քարոզարշավը սկսվեց օրենքի խախտմամբ»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Վաղարշապատում վարչական ռեսուրսի բացահայտ կիրառում. ՔՊ-ի քարոզարշավը սկսվեց օրենքի խախտմամբ:
Վաղարշապատում այսօր մեկնարկել է համայնքապետի ընտրությունների քարոզարշավը, և հենց առաջին օրը իշխող ուժը գործի է դրել վարչական ռեսուրսը։
«Իշխանություն» լրատվականի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են քաղաքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները, ծառայողական մեքենայով և աշխատանքային ժամին փակցնում ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի քարոզչական պաստառները, ընդ որում դրանք տեղադրվում են արգելված վայրերում՝ բազմաբնակարան շենքերի պատերին։
ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը հստակ արգելում է պետական ու համայնքային կառույցների աշխատակիցների մասնակցությունը քարոզչությանը՝ պաշտոնեական դիրքից օգտվելով։
Փաստացի, քաղաքապետարանի աշխատողները, որոնք վարձատրվում են հարկատուների հաշվին, քաղաքը բարեկարգելու փոխարեն զբաղված են կուսակցական քարոզչությամբ»։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան