Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Պետք չէ Մարտուն Գրիգորյանի վերքերը ցավեցնել»․ Ալեն Սիմոնյան

163
Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ., 15:00
«Պետք չէ Մարտուն Գրիգորյանի վերքերը ցավեցնել»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն այժմ «շատ մեծ ցավի մեջ» է գտնվում․ «Ինքը քաղաքական շահից դրդված պաշտպանել է Վարդան Ղուկասյանի թեկնածությունը։ Ես տեղեկություն ունեմ, որ այդ պատճառով նա իր մերձավորների հետ շատ ծանր խոսակցություն է ունեցել։ Ես ցավում եմ իր համար, կարծում եմ՝ իրեն պետք է այս փուլում հանգիստ թողնել, որ վերքերը չցավեն, քանի որ իրա վերքերը շատ երկար են ցավելու»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ Վարդան Ղուկասյանի տեղը բանտում է և որ պետք չէ պաշտպանել նրան՝ մատնանշելով, թե ժողովուրդն է ընտրել․ «Գյումրիում ամենաշատ ձայները հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը»,- ասաց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը