«Ադրբեջանը ցանկանում է, որ 10-20 տարի հետո ինչ-որ 3-րդ ուժ նորից չկռվացնի»․ Ալեն Սիմոնյան
![]() «Շատ ջերմ հանդիպում է եղել, պայմանավորվել ենք երկու կողմից կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկենք ու առաջարկենք։ Խոսքը հեռավոր ապագայի մասին չէ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ժնևում Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Գաֆարովայի հետ հանդիպմանը։ «Կա ընկալում, որ պետք է խորհրդարաններն իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, մերձեցնելու և խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով․ «Հանդիպման ժամանակ մի պահ խոսակցություն եղավ, օրինակ ռազմական ագրեսիայի մասին, որ ասում են՝ կարող է սենց բան լինել, ասաց՝ հնարավոր չի, ասաց՝ մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, միջազգային պարտավորություն ենք վերցրել մեզ վրա»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը ևս ցանկանում է հարցը մեկընդմիշտ փակել, թեպետ նրանց համար էլ հեշտ չէ, քանի որ տարիներ շարունակ մենք էլ իրենց համար ենք եղել «դուշման», «օկուպանտ»։ «Իրենք ցանկանում են, որ 10-20 տարի հետո ինչ-որ 3-րդ ուժ չփորձի էլի նախկին սովետական երկու երկրներին կռվացնել»,- ասաց Սիմոնյանը՝ ըստ էության արդարացնելով Ադրբեջանից հնչող պահանջները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
