Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնել»․ Ոսկան Սարգսյան

173
Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ., 17:30
«Ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թբիլիսում կայացած համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մի տարի առաջ նման բան չէինք տեսնի, որ Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահին շնորհակալություն հայտներ։ Ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնել, որ Ալիևը հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն է իրականացրել, որ Արցախը հայաթափել է, հրամայել է խաղաղ բնակիչների դեմ միջազգային օրենքներով արգելված զենքեր կիրառել, հայ գերիներին գլխատել, տանջամահ են արել։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին շնորհակալություն է հայտնել այն բանի՞ համար, որ Ադրբեջանն ազատել է Հայաստանից օկուպացված 250 քառակուսի կիլոմետր տարածքները, ազատել է Բաքվում պահվող հայ գերիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան