Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Քաղաքակրթության դեմ ապստամբած մտավոր ու հոգևոր բարբարոսների հաղթարշավի ականատեսն ենք»․ Արա Պողոսյան

189
Երեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2025 թ., 23:18
«Քաղաքակրթության դեմ ապստամբած մտավոր ու հոգևոր բարբարոսների հաղթարշավի ականատեսն ենք»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանությունը ոմանց գլուխը պսակում է ազնվական թագով՝ առավել ազնվացնելով և առաքինությունների պսակը գլխին դնելով, իսկ ոմանց մոտ արթնացնում է անասնական բնազդները և մարդուն գլորում դեպի էվոլյուցիայի հետին խորշերը։
Հայաստանում արդեն քանի՜ տարի էլ, ականատեսն ենք մարդկային էվոլյուցիայի
ետնախորշերից դուրս եկած ու քաղաքակրթության դեմ ապստամբած մտավոր ու հոգևոր բարբարոսների հաղթարշավին։
Ու կպարտվեն նրանք, որովհետև քաղաքակրթության ջահը հնարավոր չէ մարել բարբարոսական հարձակումներով...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան