Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«ՀՀ-ում հանցավոր բանդա է գործում, ամենավերևում Նիկոլ Փաշինյանն է»․ Գեղամ Մանուկյան

221
Երկուշաբթի, 20 հոկտեմբերի, 2025 թ., 14:30
«ՀՀ-ում հանցավոր բանդա է գործում, ամենավերևում Նիկոլ Փաշինյանն է»․ Գեղամ Մանուկյան

Ոստիկանները քիչ առաջ թույլ տվեցին, որպեսզի ԱԺ ընդդիմադիր պատգամավորները մտնեն Գյումրու քաղաքապետարան։ Գեղամ Մանուկյանն ասաց, որ համայնքի ղեկավարի նկատմամբ կատարվողը անօրինակությունների մի շարք է, որը համատարած բնույթ է կրում։ «Այս իշխանություններին թթու խոսք ասողը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում»,-նշեց Գեղամ Մանուկյանը։ Մինչ քաղաքապետարան մտնելը Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր․ «ՀՀ-ում մեծ հանցավոր բանդա է գործում, որի մեջ մտնում են ԱԱԾ-ն, ՔԿ-ն, Հակակոռուպցիոնը, ամենավերևում ՝ Նիկոլ Փաշինյան, քաղաքական պատվեր»։
Նշենք, որ այս պահին Գյումրու քաղաքպետարանի շենքը բոլոր կողմերից շրջապատված է ոստիկաններով։ Վարդան Ղուկասյանի աջակիցները թույլ չեն տալիս, որպեսզի նա ինքնակամ գնա իրավապահների հետ։

«ՀՀ-ում հանցավոր բանդա է գործում, ամենավերևում Նիկոլ Փաշինյանն է»․ Գեղամ Մանուկյան