«Նշմարվում է, որ պետք է վեհարանը խուզարկեն»․ Վարազդատ Հարությունյան
![]() Փաստաբան Վարազդատ Հարությունյանը 24TV-ի եթերում անդրադառնալով տարածված ձայնագրությանը, նախաձեռնված քրեական վարույթին ու սրա շուրջ տարբեր մեկնաբանություններին, ասաց՝ այո՛, քրեական վարույթը նախաձեռնվում է փաստի առթիվ, բայց նախաձեռնված քրեական վարույթում քրեական հետապնդում է հարուցվում անձի դեմ։ «236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարույթի տրամաբանությունից ու ձայնագրությունից ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է իբրև թե կաթողիկոսի կողմից հավաքներին մասնակցելու հարկադրանքին ու նաև ակնհայտ է, որ քրեական վարույթը նախաձեռնված այդ փաստի առթիվ ենթադրելու է քրեական հետապնդման հարուցում կաթողիկոսի նկատմամբ։ Ուստի քաղաքացիների, ԶԼՄ-ների պնդումը, որ կաթողիկոսի դեմ է հարուցվել պրոցեսը, մեծ հաշվով ճիշտ է»,- ասել է նա։ Հարցին՝ ի՞նչ է հաջորդելու, փաստաբանը պատասխանել է․ «Հաշվի առնելով նախորդիվ եղած դեպքերը՝ ինչ-որ մի առավոտ խուզարկություն․ ձերբակալություն, կալանքի միջնորդություն։ Այս շղթան արդեն տեսել ենք, էնպես չի հատուկ գուշակություն եմ անում։ Իհարկե, Աստված տա, էդպես չլինի»։ Նրա խոսքով՝ նշմարվում է, որ պետք է վեհարանը խուզարկեն։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
