Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Նոր ցույցերից ու շարժումներից առաջ հարցրե՞լ եք՝ նախորդների չհաջողելու պատճառը ո՞րն էր»․ Հովհաննես Ավետիսյան

199
Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ., 15:12
«Նոր ցույցերից ու շարժումներից առաջ հարցրե՞լ եք՝ նախորդների չհաջողելու պատճառը ո՞րն էր»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին հինգ տարվա մեջ բազմաթիվ հավաքներ, ցույցեր և շարժումներ են եղել:
Դրանցից հետո հայտնված նորերը արդյոք նախորդներին հարցեր տվել են, թե ըստ նրանց ինչն էր չհաջողելու պատճառը: Իմ համոզմամբ չեն տվել, քանի որ կարծում են, որ միևնույն գործողությունը, եթե իրենք անեն, ապա ստացվելու է:
Եվ սրա հետևանքով ունենում ենք մի վիճակ, որ անհաշտ մարդիկ սկսում են չհավատալ իրենց ուժերին, սկսում են չհավատալ փողոցային պայքարի՝ խաղաղ անհնազանդության զորեղ միջոց լինելուն:
Չհամագործակցություննն ու անհնազանդությունն են փոփոխության ճանապարհը, իսկ սա սովորել է պետք, սա իմանալ է պետք, այլապես կուզեք 100 հազար մարդ լցրեք հրապարակները #nիkոլ-ը չի գնալու»: