Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Փաշինյանը կշրջափակի՞ Երևանի քաղաքապետարանը»․ Գևորգ Ստեփանյան

205
Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ., 17:24
«Փաշինյանը կշրջափակի՞ Երևանի քաղաքապետարանը»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը կշրջափակի՞ Երևանի քաղաքապետարանը
Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը դատարանները շրջափակել է, որպեսզի հեղափոխություն անի: Նույն թեմայով նա տարիներ առաջ ասել էր, որ փակում է դատարանները, որպեսզի արդարադատության դռները բացի:
Եթե Փաշինյանի պատկերացումները լավ բան անելու մասին այդպիսին են, ապա նա պետք է հիմա շրջափակի Երևանի քաղաքապետարանի շենքն ու պահանջի Տիգրան Ավինյանի հրաժարականը:
Ինչպես հայտնի է, Երևանում պարբերաբար և գրեթե ամեն օր խայտառակ խցանումներ են: Այդ խցանումներին անդրադարձել է նաև Փաշինյանը:
«Երեւանյան խցանումը չի խնայում անգամ հեծանվորդներիս։ Ստիպված էի տեղ-տեղ մայթով երթեւեկել՝ Բաղրամյան 26-ի միջոցառումից չուշանալու համար»,- գրել է Փաշինյանը:
Եթե հիշում եք, ՔՊ-ն և նրան կցվածները կողմ քվեարկեցին Երևանում կարմիր կետագծերով ավտոկայանատեղիները 13 անգամ թանկացնելուն: Հիմնավորում էին, որ դրանով խցանումները կվերանան: Չվերացան: Ավելի շատացան: Ընթացքում էլ հպարտ քաղաքացին 2 միլիարդ 100 միլիոնի չափով կլպվեց ու դարձավ թալանի մատերիալ:
Եթե Փաշինյանը սկզբունքային է և ուզում է փակել խցանումների դռները, որպեսզի բացի ազատ երթևեկության դռները, ապա պետք է շրջափակի Երևանի քաղաքապետարանի շենքը: Դե Ձեզ տեսնենք»:

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան