«Ինչո՞ւ են հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող պացիենտները զրկված ստացիոնար բուժում ստանալու հնարավորությունից». Անուշ Պողոսյան
![]() «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Առողջապահական համակարգի լռության գինը. Առողջապահության նախարարությունը մայրական մահերը չի մեկնաբանում՝ ասելով. «Մահվան պատճառը դատաբժշկական փորձաքննությունը կպարզի, նախաքննություն է»։ Առողջապահության նախարարությունը երեխայի մահն էլ չի մեկնաբանում՝ կրկին նշելով. «Մահվան պատճառը դատաբժշկական փորձաքննությունը կպարզի, նախաքննություն է»։ Առողջապահության նախարարությունը չորս հոգու կյանք խլած՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձի դեպքն էլ չի մեկնաբանում՝ ասելով. «Նախաքննություն է»։ Սակայն ոչ ոք չի արձանագրում, որ այս ամենը պահանջում է առողջապահական խորը վերլուծություն՝ ինչո՞ւ է հղին ուշ ստացել բժշկական օգնություն, ինչո՞ւ է երեխան մահամերձ վիճակում հասել հիվանդանոց, ինչո՞ւ են հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող պացիենտները զրկված ստացիոնար բուժում ստանալու հնարավորությունից և այլն։ Հ․Գ․ Առողջապահության նախարարությանը մնում է մեկ բան՝ մասնակցել զոհերի հուղարկավորությանը…»։ Աղբյուրը` Անուշ Պողոսյան |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
