Բելգիայի թագուհին այցելել է Ավան հոգեկան առողջության կենտրոն
![]() Նորին մեծություն Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտայի ուղեկցությամբ այսօր այցելել է Ավան հոգեկան առողջության կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Իրականացվել է շրջայց կենտրոնի արտահիվանդանոցային և մանկական բաժանմունքներում: Զրույցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ պայմանների ապահովումից մինչև բուժման գործելակարգերի մշակում՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան: Անդրադարձ է եղել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հանդեպ հոգեկերտվածքի փոփոխությանը, հատկապես ամենախոցելի խմբի՝ երիտասարդների և տարեցների հանդեպ: Թագուհի Մաթիլդան ընդգծել է, որ դա տարիների աշխատանք է ենթադրում՝ թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում և այդ համատեքստում ընդգծել է կրթության կարևորությունը և միջազգային փորձի տեղայնացման կարևորությունը: Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է նաև թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց խնդիրներին, և ներկայացրել առողջ ապրելակերպին միտված պետական ծրագրերը»,- ասված է հաղորդագրությունում: |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
