Քոլեջների բլոկում կադրային ջարդ է. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանը երեկ աշխատանքից ազատել է մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանին և մասնագիտական կրթության և ուսուցման համակարգման բաժնի պետ Կարեն Մանուկյանին, ինչպեսև՝ մի շարքային աշխատողի: Նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ սխալ ձևով են կրթաթոշակները բաժանվել ուսանողներին։ Վարչության պետ Արմենուհի Պողոսյանը մեզ հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե խոսքը որ ժամանակահատվածին է վերաբերում և որքան գումարի մասին է, ասաց միայն, որ վարչությունը մեղավոր չէ․ «Նախարարությունը ոչ մի բան չի արել, առավել ևս՝ միտում չի եղել, վարչությունը մեղավորություն չունի, թերացումը եղել է քոլեջի ներսում»: Այսինքն՝ ձեր նկատմամբ հանիրավի՞ են ծառայողական քննություն իրականացրել։ «Անհամաչափ»: Ի դեպ, Պողոսյանը եղել է կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի երկարամյա օգնականը և այդ ժամանակներից է համակարգում: Ոմանք չեն բացառում, որ այս ազատումները ևս նախկինների «քոքը» գերատեսչություններից կտրելու շրջանակում են արվում»: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
