Դանակահարություն՝ Աբովյան քաղաքում. վիրավորը ԱԱԾ նախկին աշխատակցի որդին է
![]() Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսգիշերին մոտ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «դեմքի, կրծքավանդակի, որովայնի առաջնային պատերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համյանքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Շանթ Հ.-ն է, ում հիվանդանոց է տեղափոխել իր հայրը: Քրեական և համայնքայն ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված Շանթ Հ.-ի, Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հրաչյա Հ.-ի, 20-ամյա Լեռնիկ Ա.-ի, 16-ամյա Մինաս Գ.-ի 19-ամյա Վարդգես Ս.-ի, 19-ամյա Ասատուր Խ.-ի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Ամուր Ա.-ի, 20-ամյա Վիրաբ Ա.-ի, 17-ամյա Ռաֆիկ Ա.-ի, 17-ամյա Կարեն Ե.-ի և 16-ամյա Հայկ Կ.-ի միջև, որի ընթացքում կռվի մասնակից անձանցից մեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Շանթ Հ.-ին: |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
