«Այդ տունն ամուսնուս ընտանիքինն է»․ Էմմա Պալյանը՝ Գյումրու քաղաքապետարանի հայտարարության մասին
![]() «Տունը, որի մասին հայտարարություն է տարածել Գյումրու քաղաքապետարանը, պատկանում է ամուսնուս ընտանիքին, ես անգամ գրանցված չեմ այնտեղ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում տարածված այն տեղեկությանը, որ Անի թաղամասի Պարույր Սևակի 13 շենքի 109 բնակարանի բնակիչներ Ալբերտ Լորիսի Մարտիրոսյանը և նրա հետ փոխկապակցված անձինք փակել են նշված շենքի առաջին հարկի շքամուտքը՝ այն ծառայեցնելով սեփական նպատակներին։ Նշենք որ Ալբերտ Մարտիրոսյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինն է։ «Ես չգիտեմ, թե ինչ հանրային տարածք զավթելու մասին է խոսքը, դա ամուսնուս ծնողների բնակարանն է։ Տեղեկություն չունեմ, թե ինչ տարածք զավթելու մասին է խոսքը, ես ապրում եմ այլ հասցեում։ Ես ինչ ամուսնացել եմ, նրա ընտանիքին պատկանող բնակարանը տեսել եմ այնպես, ինչպես այսօր կա»,- նշել է Պալյանը։ |

«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
10503:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
10702:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
11600:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
190Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
99Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
102Երեկ, 20:00
