Անդրանիկ Քոչարյանի եվրոներն ու դոլարները ավելացել են, որոնց ծագումն անհայտ է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իր ունեցվածքը հարստացրել է կանխիկ գումարներով, բայց դրանց ծագումը թաքցնում է. պատգամավորի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում դրանք չկան: Հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են 88 դոլար, ապա աճել՝ դառնալով 2 հազար 98 դոլար։ Տարեսկզբին դրանք կազմել են 88 դոլար, ապա աճել՝ դառնալով 2 հազար 98 դոլար։ Եվրոն հաշիվներում տարեսկզբին կազմել է 1000 եվրո, որը կրկնապատկվել է՝ դառնալով 2 հազար եվրո, դրամական մեկ այլ հաշիվ գրեթե 1 միլիոնով կրճատվել է՝ 5 մլն 854 հազար դրամից դառնալով 4 մլն 54 հազար դրամ։ Սրան զուգահեռ՝ 2023 թվականի հայտարարագրի համեմատ Քոչարյանը նախորդ տարի բարելավել է բանկային հաշիվների մնացորդների քանակը։ Աճել են նաև Անդրանիկ Քոչարյանի կանխիկ միջոցները. 2,000-ը տարեվերջին կրկնապատկվել է՝ դառնալով 4000 եվրո, 3000 դոլարը՝ դարձել 5000 դոլար, իսկ 4,700,000 դրամը՝ 4,850,000 դրամ։ Անդրանիկ Քոչարյանի հետ համատեղ բնակվում է որդին՝ Վազգեն Քոչարյանը և կինը՝ Լուսինե Քոչարյանը։ Ըստ պատգամավորի հայտարարագրի՝ Քոչարյանի հետ բնակվողները չեն աշխատում։ Քոչարյանի չաշխատող կինը կիսադատարկ հայտարարագիր է ներկայացրել, ինչպես որդին։ Կնոջ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 13 եվրո, 20 դոլար, 92 հազար 977 դրամ։ Կանխիկ դրամական միջոցը կազմել է 170 հազար դրամ, 3,5 հազար դոլար»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

Թրամփը մտադիր է դատի տալ BBC-ին
8610:22
Քննարկվում է 2026թ. բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5810:12
Ուղիղ միացում՝ Ազգային ժողովից (տեսանյութ)
5510:00
«Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքները»․ Տաթևիկ Հայրապետյան (լուսանկար)
8509:36
Անկուսակցականները չեն շտապում. «Հրապարակ»
8709:06
Լռություն՝ «մեծ մարտից» առաջ. «Հրապարակ»
6609:00
