«Այս իշխանությունների՝ լեզվի նկատմամբ ոտնձգությունն անդրադարձել է դասագրքերի վրա»․ Կարին Տոնոյան
![]() «Այս իշխանությունները ոտնձգել են լեզվի նկատմամբ և դրա ուղիղ արտահայտումն անդրադարձել է դասագրքերի և հատկապես այբբենարանի վրա»,- աշխատաժողովի ժամանակ, շարունակելով իր ելույթն, ասաց Հասարակական գործիչ Կարին Տոնոյանը։ «Լեզուն մնացել է մեր վերջին դիրքը, եթե թույլ տանք, որ մեր լեզվի հետ էլ անեն, ինչ ուզում են, ապա ուղղակի իրավունք չունենք տեսակ կոչվելու։ Մենք պետք է պայքարենք մեր տեսակի համար։ Շատերն ասում են՝ այս ամենն, ինչ կատարվում է դասագրքերի, այբբենարանի հետ պատահականություն է։ Անգամ, եթե պատահական է, ապա այդպիսի պատահական սխալներ թույլ տվող անձինք իրավունք չունեն մոտենան դասագրքերին, որոնք սրբազան պատուհան են դեպի կյանք»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, որ իրականում լեզուն է մեր տերը և պետք է տեր կանգնել այդ լեզվին․ «Նստենք, նայենք, թե ինչպե՞ս են այսօրվա իշխանությունները ավիրում ամեն ինչ։ Մենք, որպես արժանապատվությունը վաճառքի չհանած մարդիկ, ուզում ենք հնարավորություն տալ մարդկանց միանալ մեր պայքարին՝ հայ մնալու իրավունք ունենալու համար։ Հասկանում ենք, որ ռեպրեսիաները մեզ էլ են հասնելու, Միքայել և Բագրատ Սրբազաններից հեղինակավոր չենք, բայց դա մեզ չի կանգնեցնի, մեր պայքարը շարունակելու ենք»,- ասաց Տոնոյանը՝ կոչ անելով այսօրվա դասագրքերի հեղինակներին՝ չտրվել ճնշումներին և միանալ պայքարին։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
