«2026-ին կմեկնարկի առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի առաջին փուլը»․ Անահիտ Ավանեսյան
![]() «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի 3 փուլով, որը կմեկնարկի 2026 թվականին»,- այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ընդհանուր առմամբ 2026թ․ ծրագրում կընդգրկվեն 1 միլիոն 600 հազար քաղաքացիներ։ Ուզում եմ շեշտել, որ ապահովագրության համապարփակ համակարգ ներառվելու են պետության կողմից նաև 100 տոկոս սուբսիդավորվող միայն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր հանդիսանում են ռեզիդենտ, այսինքն Հայաստանում 183 օր ապրելու պահանջը ֆիքսված է օրենքում»,- ավելացրել է նախարարը։ Անահիտ Ավանեսյանը թվարկել է նաև այն խմբերը, որոնք ընդգրկվելու են առաջին փուլով։ «2026թ․-ից սկսում ենք առողջության ապահովագրության ծրագրի առաջին փուլը, ներառելով բնակչության հետևյալ խմբերը՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահովության 28 և ավել բալ ունեցող քաղաքացիները և 200 հազար դրամ ամսական եկամուտ և դրան հավասերացված վճարներ և այլ եկամուտներ ունեցող անձինք, առանձնահատուկ կերպով նշեմ, որ մենք այս քայլը անում ենք հնարավորինս մեծ թվով քաղաքացիների ներառելու համար»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։ |

«Շրջանառվում են գրիպի A(H3N2) տիպի վիրուսները․ լավագույն կանխարգելումը պատվաստումն է»․ Անահիտ Ավանեսյան
14902.12.2025, 22:24
«Քաղաքացիները չգիտեն՝ մեկ ամիս հետո ի՞նչ բուժծառայություններ են ստանալու». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
11902.12.2025, 14:30
«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է տեղի ունենալու հունվարի 3-ից հետո». Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
14902.12.2025, 13:42
«Ինչո՞ւ երեխաների արյունաբանական չարորակ հիվանդությունների բուժումն ամբողջությամբ չի փոխհատուցվում». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
13802.12.2025, 13:12
«65 և ավելի տարիքի քանի՞ թոշակառուներ են օգտվելու այս ծրագրից». Արման Ղազարյան (տեսանյութ)
12102.12.2025, 12:36
«Հավանաբար տիկին Ավանեսյանը չգիտի, որ Հայաստանում կա «Հանրային ծառայության մասին» օրենք»․ Անուշ Պողոսյան
14701.12.2025, 17:00
