Երևանի դպրոցներում բջջային հեռախոսների գործածումը կսահմանափակվի
![]() Երևանի քաղաքապետարանն առաջարկում է մայրաքաղաքի դպրոցներում սահմանափակել բջջային հեռախոսների գործածումը։ 1-6-րդ դասարանների աշակերտներին կարգելվի դասապրոցեսի, դասամիջոցի և միջոցառումների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված բջջային հեռախոս։ Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է հեռախոս տանի դպրոց, այն կհանձնի դասղեկին, կպահվի համապատասխան վայրում, և միայն դասերից հետո կկարողանա վերցնել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ «Իսկ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չէ, այլ պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների։ Բացառությամբ կօգտագործվի միայն կրթական նպատակներով, ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ, դա կարող է լինել շաբաթական մեկ-երկու անգամ»,- ասաց Խաչատրյանը՝ առաջարկելով մինչև տոտալ արգելումը 15 դպրոցներում մոնիթորինգ իրականացնել և տարավերջին գնահատել ցուցանիշներն ու առաջադիմության որակը։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
33319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
16618.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
12717.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15117.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 17:12
