Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Առաջարկում եմ՝ ամեն անգամ վարչապետից հարցնել՝ ինչը ոնց է անում»․ Սրբուհի Գալյան

207
Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ., 13:00
«Առաջարկում եմ՝ ամեն անգամ վարչապետից հարցնել՝ ինչը ոնց է անում»․ Սրբուհի Գալյան

«Վարչապետը Փարաքարի համայնքապետի սպանության վերաբերյալ հետևություններ է արել ու կարծես վերդիկտ է կայացրել»,- լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Վարչապետը հետևություններ արել է, շատ լավ է արել, ես չեմ կարող հետևություններ անել, այդ հարցի պատասխանատուն ես չեմ, որ հետևություններ անեմ»։
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ վարկած է առաջ քաշում՝ ողղորդելով իրավապահներին, Գալյանը պատասխանեց․ «Առաջարկում եմ ՝ իրենից ամեն անգամ հարցնել՝ ինչը ոնց է անում»։

Սրբուհի Գալյանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած վարկածների մասին