«Նիկոլ Փաշինյանը փաստացի Հայաստանին հռչակում է «օկուպանտ» ու «ագրեսոր»»․ Արմեն Հովասափյան
![]() ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս Նիկոլը մի գրառում արեց, որի մասին տեղեկատվական դաշտում խոսվեց, բայց ոչ այդ դիտանկյունից։ Նախ նա հայտարարեց, թե «Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել են բոլոր երեք նախագահները», բայց «շան գլուխը» լրիվ այլ տեղ է թաղված. այս կերպ Նիկոլը փաստացի ցուցմունք է տալիս Հայաստանի դեմ՝ հայտարարելով. «եթե պատերազմը ես եմ հրահրել ու Հայաստանը ներքաշել դրա մեջ, ապա ինչո՞ւ էին մինչև 2018-ը ՀՀ 18 տարեկան զինվորները 24 տարի իրենց ծառայությունն անցկացնում ՀՀ սուվերեն տարածքից դուրս»։ Սա մի թեզ է, որը ադրբեջանցիները տարիներ շարունակ խոսել ու քարոզել են՝ առանց որևէ փաստական ապացույցի։ Իսկ հիմա Նիկոլն այս մասին ոչ միայն հրապակակավ հայտարարում է, այլ փորձում դա որպես բացարձակ ճշմարտություն ապացուցել։ Այս ամենն այլ բան, քան հակապետական կոլաբորացիոնիզմ, կոչել չի կարելի։ Աղբյուրը` Արմեն Հովասափյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
