«Ադրբեջանցի պատգամավորը խոսել է ՀՀ-ում մզկիթների վերականգնման պահանջի մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Արևմտյան Ադրբեջանում՝ ներկայիս Հայաստանի տարածքում, տարիներ շարունակ անտեսված մզկիթների վերականգնումը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բարելավման ֆոնին ամենասպասված քայլերից մեկն է։ Այս քայլը կարելի է դիտարկել որպես կարևոր ազդանշան, որը կարող է դրականորեն ազդել Ադրբեջանի պատմական և մշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա»,- այդ մասին ասել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Ջեյհուն Մամեդովը նշելով, որ «Հայաստանն ունի ավելի քան 300 մզկիթ, ինչպես նաև մոտ 500,000 արևմտյան ադրբեջանցիների գերեզմաններ և տասնյակ մշակութային հուշարձաններ։ Ադրբեջանի պահանջն է նաև, որ այդ մշակութային հուշարձանները վերականգնվեն։ Դրանց պաշտպանությունն ու վերականգնումը պետք է իրականացվի ներկայիս Հայաստանի տարածքում, որտեղ գտնվում են ադրբեջանական պատմամշակութային հուշարձանները։ Այս հարցերը բազմիցս բարձրացվել են Հայաստանի հետ բանակցություններում։ Հայերը նույնպես պետք է աշխատեն այդ պահանջները կատարելու ուղղությամբ, և, կարծում եմ, նրանք կկատարեն դրանք»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
