Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Կապանի օդանավակայանը դադարեցնում է աշխատանքը. «Հրապարակ»

225
Չորեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2025 թ., 09:06
Կապանի օդանավակայանը դադարեցնում է աշխատանքը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կապանի օդանավակայանը չորս ամսով կկանգնի՝ դադարեցվում են Կապան-Երևան թռիչքները: Պաշտոնապես մեկնաբանում են, որ օդանավը կանգնեցնում են տեխնիկական վերազինման, վեցամսյա շահագործումից հետո դա պարտադիր պահանջ է, իսկ երկրորդ՝ փոխարինող օդանավ չկա:
Սա կասկածների տեղիք է տվել, ոմանք կարծում են՝ գուցե սա Ալիևի հերթական պահանջն է, որ Փաշինյանը խոնարհաբար կատարում է, բայց ԶՊՄԿ-ից, որին պատկանում է ինքնաթիռը մեզ վստահեցրին, որ այս ամենը որևէ կապ չունի ադրբեջանական պահանջի հետ, նշեցին, որ սա հերթական վերազինումն է, որը պարբերաբար՝ մի քանի ամիսը մեկ տեղի է ունենում: Հիշեցնենք, որ առաջին անգամ Երեւան-Կապան թռիչքը կատարվել է երկու տարի առաջ՝ 2023-ի օգոստոսի 21-ին»: