«Փաշինյանը կարող էր խոսել իր լեգիտիմ լինելուց, եթե 2018-ին ասեր՝ գալիս եմ՝ Արցախը հանձնեմ»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանն իրավունք կունենար խոսելու իր լեգիտիմ ու ընտրված լինելուց, եթե 2018-ին գար ու ասեր, ժողովո՛ւրդ ջան, գալիս եմ, որ Արցախը հանձնեմ, քանի որ այդպես եմ տեսնում Հայաստանի անկախությունը։ Կամ 2021-ի հունիսին գար ու ասեր, այն, ինչ մնացել է Արցախից, գալիս եմ դա էլ հանձնեմ, մի տեսակ ներվայնացրիք, 44 օր կռվեցիք, Արցախից ինչ-որ բան մնաց, ավելին՝ հայերը գնացին հետ իրենց տները, դրա համար իմ ներվերի վրա ազդող ու պայքարող ժողովո՛ւրդ, ես Արցախը ճանաչելու եմ Ադրբեջանի մաս ու նենց անեմ, որ Արցախում էլ հայ չապրի, հուսամ՝ այդ ժամանակ Ալիևն ինձնից գոհ կմնա։ Կամ էլ գոնե 2025-ին գար ու ասեր, միամի՛տ ժողովուրդ, ես Ալիևի ուղիղ հրահանգով առաջնորդվող մարդ եմ ու խաղաղության/ինքնիշխանության/անկախության կեղծ լոզունգների ներքո պայքարում եմ հայոց պետության կազմաքանդման համար, անում եմ դա անասելի ագրեսիայով ու ֆանտաստիկ, հանդուգն ու ցինիկ խրախճանքով։ Մինչև հիմա չե՞ք հասկացել։ Այ տենց, որ ասեր ու ընտրվեր, կարող էր հանգիստ ասել՝ ես լեգիտիմ եմ, լեգիտիմ կոլաբորանտ․․․»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
