«Նախընտրելի է, երբ մարդուն այլք են բնորոշում հզոր, այլ ոչ թե ինքն իրեն»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ ««Հզոր մարդը չպետք է ամեն օր հարցազրույց տա: Ես շաբաթական երեք անգամ գալիս եմ դատերին, բայց ամեն անգամ հարցազրույց չեմ տալիս, որովհետև դա ոչ ինձ է պետք, ոչ էլ հանրությանը»: Այս խոսքերի հեղինակը մի որևէ հայ ինտելեկտուալ չէ, ինչպես կարող է հանկարծ թվալ շատերին: Այս խոսքերի հեղինակը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Իհարկե, ես գիտեմ նրա մասին կարծիքների դիապազոնը, նաև հասկանալի է, որ շատ ավելի նախընտրելի է, երբ մարդուն այլք են բնորոշում հզոր, այլ ոչ թե ինքն իրեն: Բայց, Գագիկ Ծառուկյանը կամա, թե ակամա ձևակերպում է մի բան, որը թերևս հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի առանցքային «բացականերից» մեկն է՝ խոսքի արժեքի գիտակցումը: Իհարկե, կան մարդիկ, որոնց կարող ես լսել ամեն օր, ամեն ժամ: Բայց, այդ մարդիկ Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրում գործնականում բացակայում են: Սա եղածներին նսեմացնելու համար չէ, որ ասում եմ: Բայց, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ըստ էության ստեղծվել է թե գործնականում, թե նաև իմաստուն պերճախոսության մի վակուում: Ես առաջարկում եմ, որ հասարակական-քաղաքական դերակատարները շատ մտածեն այս մասին: Հանրությանը կամ պետք է մատուցել աննախադեպ էներգետիկայով ու փիլիսոփայությամբ մի խոսք, կամ մատուցել առարկայական գործ՝ թեկուզ շատ փոքր, շատ համեստ, բայց գործ, որը ունենալով փոքր մասշտաբ, այդուհանդերձ կարող է հանրությանը փոխանցել մեծ իմաստներ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
