Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Եկել է կոշտ ընտրության ժամանակը». Կարեն Քոչարյան

278
Երեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2025 թ., 04:12
«Եկել է կոշտ ընտրության ժամանակը». Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Իրական Հայաստանի» նոր հայեցակարգի բազմաթիվ կետերի շարքում կա մի կետ, որի վրա կարծես թե, ոչ ոք ուշադրություն չդարձրեց (գոնե ես չեմ նկատել որևէ անդրադարձ): Խոսքս ԵՄ մտնելու մասին է: Ճիշտն ասած, ես միայն ուրախ կլինեմ այդ փաստից (առնվազն դեսպանատներուն անիմաստ հերթերից կազատվեմ): Միևնույն ժամանակ ասում է, որ խորացնելու է Ռուսաստանի հետ կապերը:
Ես, որպես բանական մարդ (ոչ թե զոմբի), հետևելով վերջին շրջանում զարգացումներին, հասկանում եմ, որ կոմպլիմենտարիզմի դարաշրջանն աշխարհում ավարտվել է (ինչպես և խաղի շատ այլ կանոնների և պայմանավորվածությունների): Լինելու է ԿԱՄ-ԿԱՄ: Ռուսներն արդեն բոլոր մակարդակներով հայտարարել են, որ պետք է ընտրել. կա՛մ ԵԱՏՄ, կա՛մ ԵՄ: Եվրոպացիներն առայժմ բարձրաձայն ոչինչ չեն ասել, սակայն հաշվի առնելով եվրոպական էլիտաների վերաբերմունքը ռուսների նկատմամբ, վստահ եմ, որ կուլիսների հետևում նման ճնշումներ անպակաս են:
Այնպես որ, չեմ հավատում, որ այսուհետ հնարավոր կլինի и рыбку съесть, и .. … сесть.
Եկել է կոշտ ընտրության ժամանակը»:

Աղբյուրը`   Կարեն Քոչարյան