Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Դավիթ Մանուկյանն ու Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին

729
Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ., 20:48
Դավիթ Մանուկյանն ու Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին

Բաքվի դատարանում, շինծու գործերով հերթական նիստի ժամանակ, Դավիթ Մանուկյանը և Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին, ինչպես նաև ԵԱՀԿ դեսպան Անջեյ Կասպշիկին։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։ «Այդ մարդիկ մեզ ճանաչում են, մենք ուղիղ կապ ենք ունեցել»,- նշել է Բաբայանը։ Մանուկյանն ասել է, որ Փաշինյանի հարցաքննությունը կարելի է կազմակերպել նաև տեսակոնֆերանսի միջոցով։