«Սահմանի բացման որևէ նախապայման չունենք»․ թուրք պատգամավոր
![]() «Ինչպես գիտեք, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում նոր գլուխ է բացվում, և մենք ուրախ ենք տեսնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները։ Ոչ ոք չի շահում պայքարից․ խաղաղությունը ձեռնտու է բոլորին»,- Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանում անցկացվող ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակում Հայաստան ժամանած Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալին՝ անդրադառնալով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Հարցին՝ ինչո՞ւ չի բացվում հայ-թուրքական սահմանը թուրք պատգամավորը պատասխանեց, որ առաջիկա ամիսներին կարող է ստեղծվել սահմանը բացելու իրական հնարավորություն․ «Կան թռիչքներ, բայց Turkish Airlines-ը դեռ չի թռչում։ Հույս ունենք, որ շուտով դուռը կբացվի, կունենանք առևտրային և մշակութային կապեր։ Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ասաց նա՝ նշելով, որ հայ-թուրքական հարաբերություններում կարևոր տեղ է գրավում հայ-ադրբեջանական հարաբերություններում, սակայն սահմանի բացման որևէ նախապայման չունեն, բանակցությունները ընթանում են։
|

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
