«Թուրքիան ՀՀ-ն կկապի ամբողջ Եվրոպայի հետ»․ թուրք պատգամավոր
![]() ««Թրամփի ուղին» շատ կարևոր է առևտրի և հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- լրագրողների հետ զրույցում ասաց թուրք պատգամավոր Ֆաթմա Աքսալը։ «Հայաստանը և Թուրքիան ունեն փոխլրացնող հնարավորություններ տարբեր ոլորտներում, և այդ ներուժի օգտագործումը կարող է նպաստել երկու երկրների և ողջ տարածաշրջանի զարգացմանը»,- ասաց Աքսալին։ «Հայաստանը որոշ ոլորտներում ունի առավելություններ, Թուրքիան՝ այլ։ Առևտրից շահում են բոլորը։ Մենք հարևաններ ենք և պատմական կապեր ունենք։ Թուրքիայում ապրում են Հայաստանի քաղաքացիներ, և մենք նրանց հետ լավ հարաբերություններ ունենք։ Ես հավատում եմ, որ երկու երկրները, Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը միայն կշահեն խաղաղությունից»,– ասաց Աքսալին՝ հավելելով․ «Թուրքիան Հայաստանը կկապի ամբողջ Եվրոպայի հետ։ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրոպական միությանը։ Մենք ԵՄ անդամ չենք, բայց մենք խաչմերուկ ենք Հայաստանի և Եվրոպայի միջև, և դա կարող է մեծապես օգնել։ Բացի այդ, Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ կետ էներգետիկ ոլորտում, օրինակ՝ գազի մատակարարման համար»,- նշեց նա։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
