Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարին մասնակցում են նաև Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներ

296
Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ., 12:06
Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարին մասնակցում են նաև Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներ

Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ երկօրյա «Ռոուզ-Ռոթ» սեմինարին մասնակցում են նաև Թուրքիայից և Ադրբեջանից ժամանած խոսնակներ։
Այս մասին նախապես հայտնել էին լրատվամիջոցները, ինչը լրագրողների հետ զրույցում հաստատեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․ «Պարոն Մամեդովը մասնակցում է Ադրբեջանի կողմից, կան Թուրքիայի ներկայացուցիչներ։ Դուք հարցեր տալու հնարավորություն կունենանք, պարոն Մամեդովը համաձայնվել է հարցազրույց տալ»,- ասաց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը