Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան մեկնել է Վաշինգթոն

847
Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ., 00:44
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան մեկնել է Վաշինգթոն

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան ժամանել է Վաշինգթոն՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցելու համար, rbc.ru -ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Սիրիա» հեռուստաընկերությունը:
Իր այցի ընթացքում Ահմեդ ալ-Շարաան կքննարկի նաև Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը, այդ թվում՝ Վաշինգթոնում դեսպանատան բացումը: Ավելին, ըստ «Սիրիա» հեռուստաընկերության՝ նախագահը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայում՝ ներկայացնելով նոր Սիրիայի վերաբերյալ իր տեսլականը: