Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Կան մարդիկ, որոնց դուր է գալիս սրիկա լինել». Վարդան Բալյան

294
Կիրակի, 21 սեպտեմբերի, 2025 թ., 17:36
«Կան մարդիկ, որոնց դուր է գալիս սրիկա լինել». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը Հայաստանի Չորրորդ հանրապետության հռչակումը երեկ հայտարարեց որպես առաջիկա ռազմավարական անելիք: Եթե մանիպուլյատիվ բառախաղը դնենք մի կողմ՝ ալիևյան հեթական պահանջի՝ Հայաստանի Հանրապետության նոր սահմանդրության ընդունում, որտեղ չի լինի որևէ հղում 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրին:
Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան 34-րդ տարեդարձի նախորդող օրը, 35-ամյակին ընդառաջ, հայտարարել հոբելյարի նկատմամբ մահապատժի վճիռ կայացնելու մասին...
Ի՞նչ կարող եմ ասել՝ ուղղակի կան, գոյություն ունեն մարդիկ, ում դուր է գալիս սրիկա լինել ու շրջապատված լինել սրիկաներով»:

Աղբյուրը`   Վարդան Բալյան