Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Չորրորդ հանրապետության մասին խոսել, նշանակում է սահմանադրական կարգի տապալում». Արա Պողոսյան

317
Շաբաթ, 20 սեպտեմբերի, 2025 թ., 19:30
«Չորրորդ հանրապետության մասին խոսել, նշանակում է սահմանադրական կարգի տապալում». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շա՜տ, շատ վաղուց եմ ասել, որ այս իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի Երրորդ Հանրապետության վախճանին։ Դրան հաջորդող շրջանը նման է լինելու ՀԽՍՀ (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն) շրջանին, երբ Հայաստանի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականությունը որոշվում էր Հայաստանից դուրս։ Թեպետ որպես այդպիսին արտաքին քաղաքականություն գոյություն չուներ և այն պատվիրակված էր կենտրոնին։
Բայց, ըստ էության, Փաշինյանի այս հայտարարությունը հենց սահմանադրական կարգի նախապատրաստության տապալման մասին է։ Չորրորդ հանրապետության մասին խոսել, նշանակում է քանդել Երրորդ Հանրապետության իրավակարգը, այլ կերպ ասած՝ կատարել սահմանադրական կարգի տապալում։
Սա անկախ դատական և իրավական համակարգ ունեցող երկրում անարձագանք չէր մնա, բայց ․․․
Օրակարգ. Հռչակագրից հրաժարվելով՝ Փաշինյանը լուծարում է երրորդ հանրապետությունը
Հայաստանի Երրորդ հանրապետությունը մահացել է, իսկ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը Հայաստանի Երրորդ Հանրապետության մահվան վկայականն է լինելու»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան