Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Կարելի է վերանվանել․ ոչ թե հայրենիքին, այլ Նիկոլ Փաշինյանին մատուցած ծառայությունների շքանշան»․ Կարինե Հարությունյան

216
Ուրբաթ, 19 սեպտեմբերի, 2025 թ., 23:30
«Կարելի է վերանվանել․ ոչ թե հայրենիքին, այլ Նիկոլ Փաշինյանին մատուցած ծառայությունների շքանշան»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դե, քանի որ կառավարությունն ինքն է, պետությունը ինքն է, ապա Հայրենիքին մատուցած ծառայությունների շքանշանը կարելի է վերանվանել՝ Նիկոլ Փաշինյանին մատուցած ծառայությունների շքանշան։ Իսկ էս դեպքում արդեն փնտրել պետք չի, թե խնդրո անձը ինչ ծառայություններ է մատուցել գլխավոր խնդրո անձին։ Բայց մտահոգվել կարելի է․ քանի որ իշխանական անդրկուլիսներում դափնիների համար ընթացող կռիվները հասարակությանն ի տես են դառնում աքացիների, կեղտոտ բառապաշարի, լաչառության ու հիստերիկ վարքուբարքի տեսքով»։