Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Ժամանակն է խաղաղության գործընթացում ներդրումներ կատարելու»․ Մարթա Կոս

195
Ուրբաթ, 19 սեպտեմբերի, 2025 թ., 18:06
«Ժամանակն է խաղաղության գործընթացում ներդրումներ կատարելու»․ Մարթա Կոս

«Առաջին անգամ է, որ հնարավոր է դարձել Հարավային Կովկասում խաղաղություն բերել, և դա է իմ այցի նպատակն ու պատճառը»,- այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ՀՀ-ԵՄ գործընկերությանն ուղղված ջանքերը:

«Խաղաղության գործընկերությունը շատ կարևոր է, մենք պետք է շարունակենք պահը բաց չթողնել և ներդրումներ իրականացնել տրանսպորտի, հաղորդակցության, ինչպես նաև թվայնացման ոլորտում։ Ժամանակն է խաղաղության գործընթացում ներդրումներ կատարելու:

Երբ խոսում ենք տնտեսական զարգացումներից, տեսական հարաբերությունների մեր համագործակցության մասին, մենք հաճախ մոռանում ենք՝ որքան կարևոր է ապրել խաղաղության պայմաններում: Եվրոպան հիմնված է խաղաղության վրա և խաղաղության գործընկերն է: Հարավային Կովկասն ու Հայաստանը շատ կարևոր մաս են այն փոփոխությունների, որոնք փոխելու են Եվրոպայում և Հարավային Կովկասում իրավիճակը»,- հավելեց Կոսը:

«Ժամանակն է խաղաղության գործընթացում ներդրումներ կատարելու»․ Մարթա Կոս