Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Մի քանի անգամ եմ կարդացել, որպեսզի հավատամ կարդացածիս»․ Արմինե Մարգարյան

228
Ուրբաթ, 19 սեպտեմբերի, 2025 թ., 17:48
«Մի քանի անգամ եմ կարդացել, որպեսզի հավատամ կարդացածիս»․ Արմինե Մարգարյան

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Րոպեներ առաջ տարածվեց մի տեղեկատվություն, որը ես անձամբ մի քանի անգամ եմ կարդացել, որպեսզի հավատամ կարդացածիս: Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:
Բանն այն է, որ մեր ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակով շփումները գրեթե միշտ եղել են բանակցային գործընթացի շրջանակներում, և գրեթե միշտ՝ խորհրդապահական: Այսինքն, երբ մերոնք հանդիպել են ադրբեջանցիների հետ հանրությունը ի սկզբանե իմացել է, որ թեման կոնֆլիկտն է ու դրա լուծմանը վերաբերող հարցեր: Մենք էլ, ադրբեջանցիներն էլ սովոր չենք այլ ֆորմատի շփումների, և դա նորմալ է, ավելի ստույգ՝ նորմալ էր:
Օգոստոսի 8-ի վաշինգթոնյան պայմանավորվածություններից հետո այդ ՆՈՐՄԱԼԸ պետք է փոխվի՝ և քաղաքականության մակարդակում, և մեր գիտակցության մեջ:
Բոլոր հնարավոր հարթակները պետք է օգտագործվեն՝ հանդիպելու, իրար լսելու համար: Իսկ եթե այդ հարթակը Երևանն է կամ Բաքուն՝ սա արդեն մի այլ մակարդակի է բարձրացնում խաղաղության գործընթացի կապիտալիզացիան:
Խաղաղության գործընթացը փաստաթուղթը չէ: Խաղաղության գործընթացը մեր ու ադրբեջանցիների գիտակցության փոփոխությունն է, իսկ դրա նախապայմանը իրար հետ շփումներն են ու տոտիկ-տոտիկ վստահելը:
Մենք Բաքվում ռազմագերիներ ունենք, որոնց մեկ օր շուտ տուն վերադարձնել է պետք, և ես վստահ եմ, որ մեր ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակության այցը Բաքու մեզ մի քանի քայլ մոտեցնելու է այդ բաղձալի օրվան»։

Աղբյուրը`   Արմինե Մարգարյան