Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանը ծախու խմբագիր եղած ժամանակներից է ատում Արցախը»․ Հայկ Մամիջանյան

260
Ուրբաթ, 19 սեպտեմբերի, 2025 թ., 15:42
«Նիկոլ Փաշինյանը ծախու խմբագիր եղած ժամանակներից է ատում Արցախը»․ Հայկ Մամիջանյան

«Այս իշխանությունները շատ փոքր դերակատարում ունեն համաշխարհային մասշտաբի պատմության մեջ, որպեսզի կարողանան փակել Արցախի հարցը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ միայն այս իշխանություններն են վախենում խոսել Արցախի հարցի մասին։

«Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանի համար եղել է ատելի հարց, դեռևս ծախու լրագրող, խմբագիր եղած ժամանակներից նա ատում է Արցախը, ատում է ցանկացած հայկականը․․․ Իր համար գուցե «Արցախը թոկ է», բայց Արցախի հարցը, նրա գոյությունն ապահովում էր Հայաստանի անվտանգային ճարտարապետության լրիվ այլ մակարդ ու երաշխիքներ»,- ասաց Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը