«Արցախի դեմ Բաքվի հարձակումից 10 օր առաջ Նիկոլ Փաշինյանը մի շարք հեռախոսազանգեր է ունեցել»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Արցախի հարցում ճակատագրական այս օրերի համատեքստում, քիչ նկատված հանգամանքներից մեկը առնչվում է սեպտեմբերի 9-ին: Հիշեցնեմ, այդ օրը Արցախի խորհրդարանը ընտրեց նոր նախագահ՝ Սամվել Շահրամանյան: Հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց նրան: Երբ լրագրողները հարցրին՝ մի քանի օր անց, թե ինչո՞ւ չի շնորհավորել, վարչապետ Փաշինյանը արձագանքեց, թե հարց է՝ արդյո՞ք շնորհավորելու բան է ծանր իրավիճակի բեռ վերցնելը: Բառացի չեմ հիշեցնում, այլ խոսքի իմաստը: Տասը օր անց եղավ ադրբեջանական ագրեսիան: Սակայն, սեպտեմբերի 9-ին շատ էական բաներ տեղի են ունեցել նաև Երևանում, ավելի ստույգ՝ հեռախոսազանգեր: 2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայից տասն օր առաջ, կրկնեմ՝ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Իրանի նախագահ Ռեյիսիի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի հետ: Իսկ այդ հեռախոսազրույցներից երկու օր անց էլ՝ սեպտեմբերի 11-ին, եղել է հեռախոսազրույց Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Մեկ օրում զրույցների այդպիսի ներկայացուցչականությունը, բարձրաստիճանությունն ու ինտենսիվությունը, իսկ երկու օր հետո էլ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցը ակնհայտորեն հուշում են, որ քննարկման կամ զրույցների առարկան, պատճառը եղել է խիստ ծանրակշիռ և կոնկրետ: Ես այս մասին հիշատակել եմ նաև նախկինում, ու դիտարկել հարցը՝ ի՞նչն է եղել այդ ներկայացուցչական բարձրաստիճանության ու ինտենսիվության թեման, Արցախի դեմ Բաքվի հարձակումից տասն օր առաջ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
