Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«ՀՀ-ն պետք է տեր կանգնի Արցախի ժողովրդի իրավունքներին»․ Արտակ Բեգլարյան

297
Ուրբաթ, 19 սեպտեմբերի, 2025 թ., 11:36
«ՀՀ-ն պետք է տեր կանգնի Արցախի ժողովրդի իրավունքներին»․ Արտակ Բեգլարյան

«Արցախում միանշանակ ցեղասպանություն է տեղի ունեցել և հայրենազրկում»,- ասել է այսօր Եռաբլուր այցելած «Արցախ Միության» նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Այդ ցեղասպանությունը պետք է համապատասխան արդարադատության արժանանա և մեր իրավունքները պետք է վերականգնվեն, այդ թվում՝ մեր ժողովրդի վերադարձը մեր հայրենիք։ Իսկ Հայաստանի Հանրապետությունն իր բաժին պատասխանատվությունը պետք է ստանձնի այս հարցում և առաջնորդի ու տեր կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության պայքարին»,- նշել է Արտակ Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը