«Տեսնում ենք ՀՀ իշխանության լռությունը՝ ադրբեջանական նվերների դիմաց»․ Արամայիս Աղաբեկյան
![]() «Այսօր ՀՀ իշխանության կողմից ամեն ինչ արվում է մերժման քաղաքականությունը տեղ հասցնելու համար, առնվազն այն փաստը, որ այսօր սեպտեմբերի 19-ն է, և մենք որևէ իշխանական պաշտոնյա չենք տեսնում Եռաբլուրում, արդեն ամեն ինչ ասում է»,- ասել է Եռաբլուր այցելած Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։ «Հայ ժողովրդի մի հատվածը, իր մի կտորը տեղահանության, էթնիկ զտման է ենթարկվել, և այդ օրվա կապակցությամբ կա ընդամենը մեկ քաղաքական գնահատական, դա Գևորգ Պապոյանի գնահատականն է, որ, ըստ իրենց, սեպտեմբերի 19-ը ՀՀ անկախության օրն է։ Այսինքն, այս մարդիկ գնում են այն ճանապարհով, որ մերժելով իրականությունը՝ կարող են ստանալ որոշակի քաղաքական դիվիդենտներ՝ վերարտադրելու համար և իրացնում են։ Համոզված եմ, որ ընտրական պրոցեսներից առաջ ադրբեջանական իշխանությունն իր համար ընդունելի ՀՀ ներկայիս իշխանության համար որոշակի նվերներ էլ ունի նախատեսած, և այդ նվերների դիմաց հիմա մենք տեսում ենք այս լռությունը, այս փաստացի, եթե չասենք՝ թշնամական, առնվազն՝ ոչ հայկական քաղաքական գնահատականը և ընկալումը իշխանության կողմից»,- ասել է Արամայիս Աղաբեկյանը։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
