«Ինքնիշխանություն հասկացությունը պետական հռետորաբանությամբ վերածվում է զավեշտի». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ինքնիշխանություն հասկացությունը պետական հռետորաբանությամբ վերածվում է զավեշտի: Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղում, թե Հայաստանն ինչո՞ւ է սահմանամուտի կնիքի վրայից հանել Արարատ լեռան պատկերը, պատասխանում է՝ որպեսզի լինի ավելի անվտանգ ու ինքնիշխան: Եթե խոսի միայն անվտանգության մասին, ապա դա կլինի հասկանալի: Կարող է ասել՝ եթե չանենք, Թուրքիան մեզ կսպառնա, իսկ Թրամպն Հայաստանի փոխարեն կգնա Ալբանիան պաշտպանելու: Բայց, Փաշինյանն ասում է՝ որպեսզի լինենք ավելի ինքնիշխան: Սա զավեշտ է, առնվազն այն պատճառով, որ կնիքի վրայից Արարատ լեռը հեռացվում է՝ եթե ոչ Թուրքիայի պահանջով, ապա առնվազն՝ Թուրքիային շոյելու համար: Բայց, բերվում է «մոգական» բառը՝ ինքնիշխանություն: Ցանկացած ողջախոհ, մտածող մարդու համար պարզ է, որ տեղի ունեցածը ինքնիշխանության հետ չունի որևէ օրգանական, որևէ էական կապ: Այս դեպքում ինքնիշխանություն հասկացությունը օգտագործվում է որպես ծածկ: Սա հասկանալի, պարզ է բոլորին, ովքեր իշխանության հանդեպ չունեն երկրպագություն կամ նյութապաշտություն: Ինքնիշխանության խնդիրը մտածողության ու սոցիալ-հոգեբանության մակարդակում ձևակերպելու, արդիականացնելու, հղկելու, այսպես ասած՝ հանրային մտածողության հյուսվածքներ «ներբեռնելու» փոխարեն, դուրս է բերվում տեղեկատվա-քարոզչական ծածկոցի մակարդակ: Ինքնիշխանությունը վերածվում է «ամեն երկրորդ բառի», իր տեղադիրքով հայտնվելով ամենաանհարմար ու նույնիսկ զավեշտալի վիճակներում: Դա բերում է հասկացության ենթագիտակցական արժեզրկման, ինչպես արժեզրկվում է ցանկացած բան, որն ակնհայտորեն իր տեղում և ֆունկցիոնալ գործածության դիրքում չէ: Ըստ այդմ, ինքնիշխանությունը վերածելով «թռուցիկի», խոշոր հաշվով ենթարկվում է աղավաղման: Սա արվում է կամա՞, թե՞ ակամա: Հետևանքի իմաստով, թերևս, չունի նշանակություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
