«Ադրբեջանը պահանջ կդնի, թե ինչ զիջումներ անի Փաշինյանը՝ իրեն օժանդակելու և վերընտրվելու համար»․ Արգիշտի Կիվիրյան
![]() Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուն նպաստելու դիմաց Ադրբեջանը կարող է նրանից նոր զիջումներ պահանջել։ «Նյուզ»-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Թվացյալ խաղաղությունը պետք է միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն ապահովի՞ իր վերընտրվելու ձայները, որից հետո կլինեն ակտիվ գործընթացներ, այսինքն՝ Ալիևը նույնպե՞ս համաձայնության է եկել, որ մինչև ՀՀ ընտրությունները ոչինչ չի անի։ Այս հարցին ի պատասխան՝ Կիվիրյանը նշել է․ «Ադրբեջանական կողմի համար հստակ է, որ ՀՀ այս իշխանություններն իրենց համար գտածո են․․․, խնդրում են ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այդ մարդիկ, գլոբալ առումով, օժանդակեցին Նիկոլ Փաշինյանին, ասացին՝ գնա՛, հաղթի՛ ընտրությունները․ քո ժողովուրդը հավատում է, որ դու, այսպես ասած, Նիկոլ խաղաղաբերիչն ես, գնա՛ և հաղթի՛։ Քաղաքականության մեջ եթե մեկը ծառայություն է մատուցում, դա ձրի չի լինում․ կա՛մ արդեն իսկ Փաշինյանին ասել են, կա՛մ ընտություններից հետո կասեն, թե ինչ է տալու Նիկոլ Փաշինյանը իրեն օժանդակելու և վերընտրվելու համար․․․ Ձրի ոչինչ չի լինում։ Քո հակառակորդ պետության ղեկավարը «պաս» է տալիս, որ գնաս հայ ժողովրդին մոլորեցնես, խաբես ընտրվես, պարզ է, որ դու էլ պետք է ինչ-որ բան տաս, զիջումներ անես․․․ Ուղիղ պահանջ կդնեն, թե ինչ զիջումներ անի»։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
