«Բոլորը ցանկանում են «չզոհաբերվել» և մեծ կտոր վերցնել ընտրության կարկանդակից». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ներիշխանական սկանդալ է: Այդ առնչությամբ ներկայացնեմ մի քանի դիտարկում: Ընդհանրապես ես պարբերաբար եմ անդրադառնում ներիշխանական հարաբերությունների թեմային: Շատ օրեր առաջ ես նույնիսկ փոքր շարքով անդրադարձա այն հանգամանքին, թե ինչպես է «կապիտալացվել» հեղափոխական իշխանությունը, ինչն իր հետ բերում է և շարունակելու է ներիշխանական սոցիալ-հոգեբանության տրանսֆորմացիաներ: Այսօր աղմուկ հանած պատմությունը դրա դրսևորումներից մեկն է ընդամենը: Նախ, իհարկե, արձանագրեմ, որ ցանկացած իշխանական համակարգ, կառավարման ցանկացած համակարգ ունի ներքին մրցակցություն: Սա նորմալ երևույթ է: Ավելին, ինստիտուցիոնալ ավանդույթներ ու մշակույթ ունեցող կառավարման համակարգերում այդ երևույթն անգամ օգտակար է: Մեզանում բնականաբար ավանդույթներն այլ են, իսկ վերջին շրջանում դրանք դառնում են խորացող հիբրիդային ավտորիտարիզմի ստվեր: Քանի որ հատկապես վերջին տարիներին մեծ թափ է առել իշխանության կապիտալացումը, բնականաբար սրվում են նաև ներքին բաժանարար գծերը, շահերի բախումը, որովհետև ռեսուրսները այդուհանդերձ անչափելի չեն: Եվ ավելին, դրանք հիմնականում հասանելի են դառնում արտաքին քաղաքականության ռեսուրսները մանրադրամի վերածելու հաշվին: Իսկ սա ստեղծում է արտաքին ու ներքին որոշակի վակուումների ռիսկ, որոնք կարող են վերածվել կլանող սև խոռոչների: Իսկ թե ով կհայտնվի այդ խոռոչներում, արդեն անկանխատեսելի է: Հետևաբար, սա էլ իր հերթին է սրում ներքին մրցակցությունը, որով ամեն մեկը փորձում է մրցակցին հրել դեպի պոտենցիալ խոռոչ: Առավել ևս նախընտրական շրջանում, երբ բոլորը՝ իշխանության ներսում, հիանալի պատկերացնում են «զոհաբերության», «քավության նոխազ» կամ «նոխազներ» գտնելու անհրաժեշտության բարձր հավանականությունը՝ բավականին ցածր վարկանիշի պարագայում: Իսկ «զոհաբերվել» կամ լինել «քավության նոխազ», չի ցանկանում ոչ ոք: Ավելին, բոլորը ցանկանում են հայտնվել ներիշխանական այնպիսի դիրքում, որտեղից հնարավոր կլինի առավել մեծ կտոր վերցնել մոտալուտ ընտրության կարկանդակից, երբ գա «տորթը կտրելու» պահը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
